13:57 18.03.2024
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ինչպես նշում է նախարարությունը, այդ տարածքներում ընտրությունների անցկացումը Ռուսաստանի Դաշնության կողմից «քայլ է ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը»։
20:27 21.04.2025
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել․ Փեզեշքիան19:04 21.04.2025
Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում20:27 21.04.2025
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել․ ՓեզեշքիանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նրա խոսքերը մեջբերված են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված՝ որոշակի սահմաններում և ազգային շահերին համապատասխան, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- […] ...
20:15 21.04.2025
Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըՍննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։ «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։ Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել […] ...
19:54 21.04.2025
Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, հաղորդում է As-ը: Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ինչի պատճառով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում: ...
19:48 21.04.2025
Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
19:40 21.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգերՔաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […] ...