16:10 07.09.2018
Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում:
Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման ոլորտում, որակյալ ծրագրավորողների պահանջ էլ կա։ Այս տարի նաև շինարարական կազմակերպությունների թափուր աշխատատեղերն են շատ։ Սա պայմանավորված է Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրի մեկնարկով։ Գյումրիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները հիմնանորոգվում են Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Ճանապարհաշինական ծրագիրը ուշ մեկնարկեց, իսկ շինարարներն ու բանվորներն էլ գարնանն են արտագնա աշխատանքի մեկնել: Հիմա բանվորների պակասի պատճառով փողոցաշինական աշխատանքները չեն հասցնում ավարտել։ Շատ շինարարներ էլ, որոնք արտագնա աշխատանքի չեն մեկնել, չեն համաձայնում ժամանակավոր աշխատանքի տեղավորվել։ Ցածր վարձատրությունը և աշխատանքի սեզոնայնությունն են պատճառը, որ թափուր աշխատատեղերը չեն համալրվում, և տպավորություն է ստեղծվում, որ աշխատատեղեր կան, աշխատող չկան։
«Կան դեպքեր, որ աշխատավարձը ցածր է լինում, և մարդիկ չեն կարող աշխատել այդ ցածր աշխատավարձով, բայց հակառակ դեպքում էլ գործատուն չի կարող վճարել բարձր աշխատավարձ: Տնտեսության աճի խնդիր կա: Կան դեպքեր էլ, որ գործատուն փնտրում է լավ աշխատող, բայց կադր չկա: Երկու դեպքերն էլ արձանագրվում են»,-SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը:
Այս տոնավաճառը Գյումրիում թվով 11-րդն էր: Դրանց հանրագումարում, թե քանի մարդ է աշխատանք, իսկ քանի գործատու է որակյալ մասնագետ գտել, հստակ վիճակագրություն չկա: Սա զբաղվածության կենտրոնի պատասխանատուները պայմանավորում են նրանով, որ աշխատաշուկայում հոսունությունն է մեծ:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...