14:45 07.09.2018
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի նյութում հնչող կարծիքները, որ դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները:
Տարածած պարզաբանման մեջ ասված է.
«Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա երաշխիքներից մեկը, թերևս, իրականության հետ որևէ աղերս չունեցող «հավաստի տեղեկություններ» հրապարակելու գրավչությունից զերծ մնալն է:
Օրաթերթի 07.09.2018 թվականի «Ինչ արել են, լավ են արել» վերտառությամբ հրապարկման մեջ, թերևս, իրականությանը համապատասխանող միակ փաստն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի երկու որոշում վիճարկվում է գաղտնի քվեարկության արդյունքներով անհրաժեշտ ձայներ չստացած երեք դատավորների կողմից:
Իմպերատիվ ոճով ներկայացված մյուս «փաստերը» իրականությանը պարզապես չեն համապատասխանում: Նախ, Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել, ու նման նիստ տեղի չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա կարիքն էլ չունեն, քանզի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ:
Դե արդեն պարզ է, եթե այդպիսի մտացածին նիստ չի եղել, ուստի անիմաստ է անդրադառնալ տեղի չունեցած նիստում իբր հնչած մտքերին»:
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...
20:40 22.11.2024
FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակըFourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...
20:28 22.11.2024
Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...
20:13 22.11.2024
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունիցՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...
20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...