10:06 08.04.2024
Էսեքսի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը ռոբոտների նկատմամբ, եթե դրանք մահացու միջադեպեր են առաջացնում խաղաղ բնակչության շրջանում։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Experimental Social Psychology (JESP) գիտական հրապարակման մեջ:
«Որոշ առաջադրանքներ, ինչպիսիք են ինքնավար մեքենա վարելը կամ ռոբոտների՝ ռազմական նպատակներով օգտագործումը, վտանգ են ներկայացնում մարդու անվտանգության համար՝ առաջացնելով հարցեր այն մասին, թե ում է վերագրվելու պատասխանատվությունը, երբ ինքնավար ռոբոտները վնաս են հասցնում մարդկանց», – ասում է հետազոտության հեղինակ դոկտոր Ռաել Դաթրին:
Հետազոտության շրջանակներում բժիշկ Դաթրին հարցում է անցկացրել ավելի քան 400 մարդու շրջանում՝ խնդրելով գնահատել տարբեր սցենարներ: Այս պատմություններից մեկում ավտոմատով զինված մարդանման ռոբոտը պատահականորեն կյանքին սպառնացող վնասվածքներ է հասցրել խաղաղ դեռահաս աղջկան:
Այս միջադեպը քննարկելիս ըստ մասնակիցենրի՝ հավանականությունը մեծ է, որ միջադեպի համար մարդիկ մեղադրեն ռոբոտին, եթե ստանան դրա մանրամասն նկարագրությունը: Նման մեքենային վերացականորեն անդրադառնալիս մարդիկ միջադեպը բնութագրում են որպես վթար՝ սարքավորումների խափանման պատճառով:
Գիտնականը նշել է, որ մարդիկ կապում են ռոբոտների պատասխանատվության և ինքնավարության հասկացությունները։ Վերջին որակը մեքենաներին տալիս է սուբյեկտիվություն մարդու աչքերում: Հետևաբար, որքան շատանան դրոիդները, այնքան ավելի մեծ պատասխանատվություն կդնեն ստեղծողները նրանց վրա:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...