11:17 15.03.2024
Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝
«Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա»
«Բարսելոնա» – «Սպորտինգ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ ակումբային ֆուտզալի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլը հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիր:
«Սա մեծամասշտաբ մարզական միջոցառում է։ Նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն ընդունելը պատիվ է ցանկացած երկրի, այդ թվում՝ մեզ համար։ Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանք չեն խնայում՝ մեր երկրում մարզաձևի զարգացման համար, իսկ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։Վստահ եմ՝ պատվով կհյուրընկալենք ու կանցկացնենք այս մրցաշարը։ Ակնկալում ենք մեծ թվով երկրպագուների ժամանում մեր երկիր, ինչը շատ ուրախալի է, քանի որ դա անմիջապես անդրադառնում է զբոսաշրջության վրա՝ ապահովելով մարդկանց մեծ հոսք մեր երկիր»,- ասում է Կարեն Գիլոյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել եվրոպական ֆուտզալի ուժեղագույն ներկայացուցիչներին մրցաշարի այս կարևորագույն փուլի շրջանակում․ «Կանենք առավելագույնը, որպեսզի այս մեծ իրադարձությունը հիշարժան դառնա։ Հայաստանի կառավարությունն ու Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ Վստահ ենք՝ այդ ջանքերը տեսանելի կլինեն ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ֆուտզալի մեծ ընտանիքի համար։ Մասնակից բոլոր 4 թիմերին մաղթում եմ հաջողություն»։
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար․ «Լավ հիշողություններ են պահպանվել 2019 թվականին Երևանում անցկացված ՈՒԵՖԱ-ի Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Երևանյան հիշողությունները շատ ջերմ են։ Վստահ եմ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը ևս լավագույնս կանցկացնեք։ Հույս ունեմ՝ հազարավոր երկրպագուներ մայիսին կժամանեն Երևան, և ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն իսկական տոնի կվերածվի»,- ասել է Քելին ու ընդգծել՝ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ շուրջ 280 մլն դրամ էր հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» – «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։
09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը10:22 25.11.2024
Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
10:16 25.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ: ...
10:00 25.11.2024
Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունըԻշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...
09:50 25.11.2024
Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռԻսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...
09:41 25.11.2024
Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհերԲրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...
09:31 25.11.2024
Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանըԻսրայելի պետական գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...