22:09 13.03.2024
Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել:
Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի Գուլիևին, որից անմիջապես հետո՝ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին:
Մեր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում է այն մասին, որ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրից բխող խնդիրներ, իսկ ադրբեջանական մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, նաև համատեղ ռազմավարական նշանակության նախագծեր:
Նշեմ, որ այս շաբաթը բավական հագեցած էր ադրբեջանավրացական հանդիպումներով: Երեկ կայացավ նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուերի և Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հանդիպումը, որին մասնակցել է նաև Վրաստանի ՆԳՆ տեղակալը:
Մարտի 15-ին արդեն Բաքվում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Սա արդեն 9-րդ հանդիպումն է այսպիսի եռակողմ ձևաչափով և ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են պարտադրել Վրաստանին համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք կենթադրեն Վրաստանի հակադրումը Հայաստանին և փորձում են օգտագործել Վրաստանը՝ Հայաստանը մեկուսացնելու նպատակով»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Վրաստանն իսկապե՞ս կարող է միջնորդի դերում հանդես գալ, որքանո՞վ է դա բխում մեր շահերից, և ինչպե՞ս են Վրաստանի առաջարկներին վերաբերվում Բաքվում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...