Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում․ ՀԲՖ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում․ ՀԲՖ նախագահ

10:16 13.03.2024

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկների մենամարտերում մրցավարների անարդար որոշումներին:

«Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք աննդհատ խոսում են արդարության մասին իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` միաժամանակ զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։

Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ «արդար» մրցավարներն աչքի ընկան աչպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն երեք ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարներն անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։

Ես՝ որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»,- գրել է Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականն օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցել էր 11 բռնցքամարտիկով: Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում պարտվել էին մրցավարների անհասկանալի որոշումների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

11:45 28.11.2024

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ: Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են […] ...

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:38 28.11.2024

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

11:34 28.11.2024

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

11:25 28.11.2024

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։   ...

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

11:19 28.11.2024

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...

BACK_TO_TOP