Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել

12:00 12.03.2024

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս երկուսը անհետ կորել են։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 12-ին, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ Taoyuan Xinlong Coal Co. Ltd-ի ստորգետնյա ածխային բունկերում փլուզում է տեղի ունեցել երկուշաբթի՝ մարտի 11-ին, Պեկինի ժամանակով 22:45-ին:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հինգ հանքափորների դի է հայտնաբերվել։ Եվս երկու մարդ անհետ կորել է, և որոնումները շարունակվում են։ Վթարի փաստով հետաքննություն է տարվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

BACK_TO_TOP