Կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ․ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ․ Արմեն Սարգսյան

11:28 07.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «PicsArt» ընկերություն, որի հեռախոսային հավելվածն ամենատարածվածներից է աշխարհում և թույլ է տալիս լուսանկարների մոնտաժ իրականացնել։ Արմեն Սարգսյանին ներկայացրին հիմնականում դեռահասների շրջանում տարածված հավելվածի հնարավորությունները, ինչից հետո ShantNews.am-ի լրագրողը նախագահին հարցրեց՝ իսկ ինքը՝ Արմեն Սարգսյանը, ունի՞ ժամանակ երիտասարդների համար նախատեսված ծրագրերից օգտվելու համար։

«Իսկ երիտասարդի սահմանումը ո՞րն է։ Դուք կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ»,– ժպիտը դեմքին պատասխանեց նախագահը։

Լրագրողը նշեց, որ Արմեն Սարգսյանին համարում է հոգով երիտասարդ, ինչին նախագահը պատասխանեց, որ ոչ միայն հոգով է երիտասարդ, այլև մտքով ու ապրելակերպով։ Լրագրողի այն մտքին, որ ավագ սերնդից շատերը այսպիսի ծրագրերը թիթիզություն են համարում, նախագահը պատասխանեց, որ դա մարդկանց մշակութային տարբերությունների հարց է։

«Միշտ տարբերություն կա ավագ սերնդի հետ համեմատությամբ։ Ճաշակների տարբերություն կա, ժամանակները տարբեր են։ Երբ ես 20 տարեկան էի, այն ժամանակ ուրիշ երաժշտություն էին լսում։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ Խորհրդային Միությունում երիտասարդներ կային, որոնք մազերը երկարացնում էին, ընդ որում՝ շատ հաճախ երկարացնում էին որպես բողոքի նշան»,– հիշեցրեց նախագահը։

Արմեն Սարգսյանը պատմեց, որ այդ ժամանակ ԵՊՀ ուսանողները «հեղափոխություն» էին արել՝ հագնելով կարճ շրջազգեստ, քանի որ կարգը պահանջում էր հագնել ոչ կարճ, ոչ երկար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP