Խուլիգանություն Աբովյանում. կա 3 բերման ենթարկված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Խուլիգանություն Աբովյանում. կա 3 բերման ենթարկված

09:30 07.09.2018

Սեպտեմբերի 5-ին` ժամը 22։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:

Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ սուպերմարկետ են մտել հարբած երեք հոգի, աշխատողների վրա զենք են պահում ու քաշքշում իրար:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի Սևանի փողոցում գտնվող սուպերմարկետում, 46-ամյա Կորյուն Ա․-ն, 38-ամյա Վազգեն Ա․-ն , և 34-ամյա Վախթանգ Ա․-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են սուպերմարկետի մենեջերի հետ, ապա շարունակել են վիճել պահնորդի հետ։ Այդ ընթացքում Վախթանգ Ա․-ն սուպերմարկետի բակում կայանված «Տոյոտա Ռավ 4» ավտոմեքենայից վերցրել է ատրճանակը և փորձել է վնասել պահնորդին։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառմամբ, րոպեներ անց, Կորյուն Ա․-ն, Վազգեն Ա․-ն և Վախթանգ Ա․-ն հայտնաբերվեցին և խուլիգանություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում, ղեկի տակ հայտնաբերվել և վերցվել է «MP-654» KT 0362.156 գործարանային համարով օդամղիչ ատրճանակ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

BACK_TO_TOP