Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին

23:32 07.03.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ:

Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, որը կոչվում է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե, հատուկ խումբ է ստեղծել, ատեստացիոն հանձնաժողով, որը պետք է քննություն անցկացնի Ադրբեջանի բոլոր մզկիթներում և մեդրեսեներում, և բոլոր այնտեղ ծառայող  հոգևորականները պետք է քննության արդյունքում ապացուցեն՝ արդյո՞ք իրավունք ունեն շարունակելու այդ աշխատանքը, թե՞ ոչ:

Դա աննախադեպ երևույթ է, երբեք Ադրբեջանում նման բան չի եղել, և ընդհանրապես շիա աշխարհում երբևէ չտեսնված երևույթ է, կրոնական կազմակերպության գործունեությանը բացահայտ միջամտություն պետության կողմից:

Ուղղափառ եկեղեցու ծառայողներին կարծես հակված չեն քննություն անցկացնել, դա նույնը կլիներ, եթե Հայաստանում պետական կառավարման մի ատյան միջամտեր, մտներ եկեղեցի և պարզեր՝ քահանան կամ  վարդապետը ունի՞ այդ իրավունքը այդ պաշտոնում ծառայելու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ աշխարհում դա կնկատեն, գնահատական կտան: Պարզ է, որ նպատակը այլախոհներին մզկիթներից վերացնելն է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչի՞ համար  է անցկացվում հոգևորականների այդ ատեստացիան: Մեզ դա ինչ-որ կերպ վերաբերո՞ւմ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP