11:50 06.03.2024
Կեմերովոյի մարզի Օսիննիկիի բնակիչը, որը ձին մտցրել է բարձրահարկ շենքի բնակարան, վարչական կալանքի է ենթարկվել մանր խուլիգանության համար։ Այս մասին մարտի 6-ին հայտնել է Կուզբասի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Իրավապահները պարզել են, որ 33-ամյա տղամարդը Կրասնայա Օրլովկա գյուղի անասնաբուծական ֆերմայի բանվոր է։ Նրա խոսքով՝ ինքը հարբած վիճակում ձիու սանձից բռնել է ու տուն բերել՝ ընտանիքին ցույց տալու։ Պարզվել է, որ ձին հինգերորդ հարկի բնակարանում անցկացրել է մոտ մեկուկես ժամ, որից հետո այն վերադարձվել է ֆերմա։
Միևնույն ժամանակ, տղամարդը բացատրել է, որ իրեն հաջողվել է հաճոյանալ կնոջը նման «նվերով». նա հումորով է արձագանքել արարքին և այն ընկալել որպես անակնկալ մարտի 8-ի համար։ Խառնաշփոթ ստեղծողը զղջացել է իր հանցանքի համար և խոստացել այլևս չչարաշահել ալկոհոլը։
«Ռուսաստանի ՆԳՆ Օսիննիկի քաղաքի տեղական ոստիկանության կոմիսարը քաղաքացու դեմ արձանագրություն է կազմել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 «Մանր խուլիգանություն» հոդվածի առաջին մասով»,- ասված է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ :
Հստակեցվում է, որ տղամարդը մեկ օրով ձերբակալվել է։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում16:22 02.04.2025
Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել ԹեհրանինԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...
16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...
15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...
15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...