18:14 06.09.2018
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,– ասված է դատախազության պատասխանում:
«Հետք»-ն օգոստոսի 24-ին հրապարակել էր «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, որ շուրջ 8 տարի Սյունիքի նախկին մարզպետը Երևանում կառուցել է առանձնատուն, իսկ շինթույլտվություն ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսին:
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...