Լրագրողները զսպում էին օդիոզ դեմքերին. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Լրագրողները զսպում էին օդիոզ դեմքերին. Արայիկ Հարությունյան

18:44 26.03.2018

Լրագրողները շատ կարևոր դերակատարում ունեն այդ նիստերը լուսաբանելիս, բացառությամբ ավագանու նիստի հայտնի դեպքերի, երբ հանրապետականները լրիվ  հունից դուրս էին եկել: Մնացած դեպքերում լրագրողները զսպում են այդ օդիոզ դեմքերին, որ չխանգարեն: Հավատացնում եմ ձեզ, որ առաջիկա նիստերը շատ ավելի մեծ խնդիրներով են անցնելու, և դա պայմանավորված է լինելու լրագրողների բացակայությամբ: Այս մասին, խոսելով Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու՝ ԱԺ  մարտի 23-ին արտահերթ ընթացակարգով ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի ընդունման մասին, ասել է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:  

«Քաղաքապետարանը քննարկում է նաև այն տարբերակը, որ եթե ուղիղ եթերն անջատվի, լրագրողները կկարողանան մուտք գործել դահլիճ, բայց այդ միջադեպերը 15-20 վայրկյանանոց միջադեպեր են և չեն կրկնվում: Մի բան է, երբ լրագրողն անձամբ է դա ֆիքսում, այլ բան է՝ երբ ես պատմեմ այդ միջադեպի մասին: Նրանք փաստարկը բերում են, որ լրագրողները 5-րդ հարկում են, ձեզանից հեռու չեն, անմիջապես մուտք կգործեն ավագանու դահլիճ: Այ, նայեք, որ մենք էկրան ենք տրամադրել, որպեսզի դուք՝ ընդդիմադիրներդ, տեսնեք, որ եթե ուղիղ եթերը խաթարվի, կանաչ լույս կվառվի, դուք կպահանջեք դադարեցնել նիստը, բայց էլի եմ ասում՝ միջադեպերը կարճ են. մի բան է՝ ես պատմեմ Լևոն Իգիթյանի անբռնազբոս պահվածքի մասին, այլ բան է, երբ լրագրողը կողքից կանգնում է և նրա հայհոյանքները ձայնագրում», -փաստել է Արայիկ Հարությունյանը: 

«Շատ հնարավոր է՝ դահլիճում ավագանու մի անդամ նստած-քնած է: Սա արդեն լուր է, իրադարձություն է լրագրողի համար, որը կարող է ոչ թե ելույթ ունեցողին նկարել, այլ քնածին: Նկարում են այն, ինչ իրենք  են ուզում, հնարավոր է՝ այդ դահլիճում ավելի կարևոր բան է տեղի ունենում»,- ավելացրել է Շուշան Դոյդոյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP