11:33 28.02.2024
Ֆրանսիական «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության հրավերով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Հյուրախաղերը մեկնարկում են փետրվարի 28-ին և կշարունակվեն մինչև մարտի 29-ը: Շրջագայության ընթացքում տեղի կունենա 23 համերգ, հանդիսատեսին կներկայացվեն հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։
Նշենք, որ «Ալթունյան» անսամբլը վերջերս է նշել ստեղծման հոբելյանը՝ 85-ամյակը: Այն հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիրներն են կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդվարդ Մանուկյանը:
Անսամբլն ի սկզբանե կոչվել է «Ժողովրդական երգի-պարի անսամբլ»: Թաթուլ Ալթունյանը, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը, մաքրել հղկել, համերգային, բեմական կյանք է պարգևել ու վերադարձրել ժողովրդին:
Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք նորացնելով երգի-պարի անսամբլը՝ պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը՝ համերգային ծրագրի մեջ ներգրավելով երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:
Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ23:20 25.11.2024
Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահըԱյսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...
23:12 25.11.2024
G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետԻտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...
23:04 25.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներինԻսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...
22:56 25.11.2024
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգըՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։ «Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ […] ...
22:48 25.11.2024
A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացելԹուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, […] ...
22:40 25.11.2024
Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանըԻսրայելն ու Լիբանանը ներկայումս մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, որը ներառում է համաձայնագրեր «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, երբ մոտ ենք համաձայնագրի կնքմանը: Բայց ես ուզում եմ զգույշ լինել իմ […] ...