Հայաստանը մասնակցել է Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+6.09 oC

Հայաստանը մասնակցել է Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկային

19:10 27.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցել են Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային։

Հայկական տաղավարն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Ձևավորումն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր և՛ փարաջանովյան կինոյի երկրպագուների, և՛ մասնագիտական շրջանակների համար։ Կինոշուկայի օրերին հայկական տաղավարի բազմաթիվ այցելուներ հետաքրքրված էին հայկական կինոյի նորություններով և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին առնչվող յուրաքանչյուր նյութով։

Կինոշուկայի ընթացքում հայկական տաղավարում տեղի են ունեցել բազմաբնույթ գործնական հանդիպումներ:

Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Հայաստան-Ֆրանսիա գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը։ Այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների միջև:

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2023 թ. սկսված բանակցությունների արդյունքում Եվրոպական կինոշուկայում ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինոկենտրոնի (CNC) միջև կրթական ոլորտում համագործակցության պայմանավորվածություն, ըստ որի՝ հայ սցենարիստները հնարավորություն կունենան Ֆրանսիայում մասնակցելու սցենարական դասընթացների:

Կինոշուկայի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել միջազգային տարբեր կինոկառույցների ներկայացուցիչների հետ: Ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ, և հաստատվել գործակցության ծրագրեր 2024-2025 թթ. համար:

Հանդիպումներ են կայացել Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի համադրող Ֆեդերիկո Ջիրոնիի, Պրահայի ազգային արխիվի տնօրեն Միխալ Բրեգանտի, «Կարլովի Վար» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարել Օխի, Մոնտենեգրոյի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչի, Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի ներկայացուցիչ Անիկա Հաուպտսի, Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի «Բացահայտման ճամբար» (Discovery Campus) արդյունաբերական հարթակի տնօրեն Տրիին Տրամբերգի, MK2 ընկերության ներկայացուցիչներ Ժակ Ջագուի և Ֆրեդերիկ Ղուոլի, Եվրիմաժի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի, Հնդկաստանի Ինֆորմացիայի և հեռարձակման նախարարության կինոբաժնի ներկայացուցիչ Լինա Նազարիի և այլոց հետ:

Բոլոր աշխատանքները, հանդիպումներն ու փոխհամագործակցությանն ուղղված քայլերը միտված են հայ կինոյի զարգացմանը, հանրահռչակմանը և միջազգային հարթակներում ներկայացվածությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

23:56 31.03.2025

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

23:54 31.03.2025

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

Չինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

23:48 31.03.2025

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

23:43 31.03.2025

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

Ընդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր  ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

23:38 31.03.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

BACK_TO_TOP