22:29 27.02.2024
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը: Հիշեցնեմ՝ Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում հենց Ռուսաստանից:
Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը, և ինչպե՞ս այն կազդի Հայաստանի վրա: Թեմային «Հորիզոնի» եթերում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Կառավարության որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ այն շուտով կկայացվի և արդեն մարտի 1-ից Ռուսաստանից այլ երկրներ բենզին արտահանելն արգելված է լինելու, թեև, իհարկե, կլինեն որոշակի բացառություններ:
Այս արգելքը լինելու է ժամանակավոր, առայժմ կես տարով և պայմանավորված է սեզոնային գործոնով, առաջին հերթին գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով և նաև այն հանգամանքով, որ մի շարք խոշոր նավթավերամշակող գործարաններում սպասվում են պլանային վերանորոգման աշխատանքներ:
Նշեմ, որ առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի կառավարությունը կիրառում է այսպիսի սահմանափակումներ. առաջին անգամ անցած տարվա սեպտեմբերի 21-ին այդպիսի արգելափակում-սահմանափակում կիրառվեց և պատճառը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում այդ ռազմական գործողություններն էին: Հաշված շաբաթներ անց, եթե չեմ սխալվում 6 շաբաթ անց, այդ արգելքը վերացվեց, և դրանից հետո որևէ սահմանափակում չէր գործում:
Այդ ժամանակ էլ հատուկ ընդգծվեց, որ սահմանափակումների ժամանակ կլինեն բացառություններ ԵԱՏՄ այն երկրների համար, որոնց հետ Ռուսաստանն ունի համապատասխան միջկառավարական համաձայնագիր: Հայաստանը հենց այդպիսի երկրներից էր:
Բայց քանի որ Ռուսաստանը սեփական ներքին շուկայի համար պահանջները բավարարելու խնդիր ունի, դա կարող է անուղղակի կերպով ազդել նաև մեր վրա, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսվեն բանակցությունները քվոտաների ծավալի մասին: Բնական է՝ որոշումը լինելու է զուտ քաղաքական կամ առաջին հերթին քաղաքական»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն այժմ մենաշնորային դիրքեր ունի Հայաստանի բենզինի շուկայում: Որտե՞ղ իմաստ ունի փնտրել խնդրի լուծումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...