22:08 23.02.2024
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված:
Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդ հարցը օրակարգում է դեռևս 2012թ.-ից և այդ հարցը կարևորագույն կետերից մեկն էր՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի նախագծում, որը Հայաստանը պատրաստվում էր ստորագրել 2013թ.-ի նոյեմբերին՝ Վիլնյուսում, սակայն չստորագրեց՝ գերադասելով Ռուսաստանի հետ մաքսային միության պայմանագրի կնքումը:
Այնուհետ այդ հարցին փորձում էին լուծում տալ՝ առանց այն փոխկապակցելու ասոցացման հետ, և 2016թ.-ին այս հարցի վերաբերյալ բանակցությունները մեկնարկեցին: Եվ այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասում էր, որ շատ մոտ է դրական լուծումը:
Այնուհետ 2017թ.-ին ստորագրվեց համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, որում նույնպես անդրադարձ կար և խոսվում էր վիզաների ազատականացման մասին՝ որպես նպատակ: Այն ժամանակ բանակցությունները վերսկսվեցին, և նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ի դեկտեմբերին հույս էր հայտնել, որ երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի դրական լուծում ապահովել: Որևէ դրական լուծման դեռևս մոտ չենք»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչն է խանգարում խնդրի լուծմանը և ինչո՞ւ են դեմ եվրոպական մայրաքաղաքներում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...