«Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել Թոմաս Տուխելին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

«Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել Թոմաս Տուխելին

09:01 21.02.2024

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտությունից (2-3) հետո մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի անդամները փակ քննարկում են անցկացրել։ Քննարկման ընթացքում որոշվել է շարունակել համագործակցությունը 50-ամյա մասնագետի հետ։

«Ես զգում եմ ակումբի աջակցությունը։ Գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը գիտի, թե որքան է այս իրավիճակն ինձ նյարդայնացնում։ Մենք փորձում ենք շտկել այն»,- ասել է գերմանացի մարզիչը։

«Բոխումից» կրած պարտությունը «Բավարիայի» համար 3-րդ անընդմեջն էր բոլոր մրցաշարերում։ Գերմանիայի գործող չեմպիոնը Բունդեսլիգայում 22 խաղից հետո վաստակել է 50 միավոր և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Մյունխենցիներն առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ են մնում 8 միավորով։

«Բավարիան» արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթի 2023/24 խաղարկությունից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվել է իտալական «Լացիոյին» 0-1 հաշվով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

BACK_TO_TOP