Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի միության նոր նախաձեռնությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի միության նոր նախաձեռնությունները

20:00 06.09.2018

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում:

Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի հայերի միության և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ միջոցառումները, որոնց մասնակցում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, պարբերաբար անցկացվում են 2015 թվականից:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը մեծ ներուժ ունի:

«Որքան հաճախ են տեղի ունենում նման հանդիպումները հարթակի շրջանակներում, այնքան ավելի զորեղ է դառնում ուկրաինահայ համայնքը»,- նշել է Վիլեն Շատվորյանը:

«Ուկրաինայի հայերի միության շրջանակներում նոր հասարակական նախաձեռնությունը մասնավորապես` «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը, տարբեր պատճառներով տարածաշրջանային համայնքներում չներգրավված հայրենակիցների հետ համագործակցությանն ուղղված ձևաչափ է:

Պլատֆորմի գրեթե բոլոր ակտիվ մասնակիցները հայտնի ստեղծագործող մարդիկ են, և պատահական չէ, որ համատեղ հանդիպումներն անցկացվում են հենց Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ-ի) պատմամշակութային հանձնաժողովի շրջանակներում: Այս ձևաչափը ամենամոտն է բոլոր նրանց, ովքեր առօրյա կյանքում ապրում են ստեղծագործական կյանքով»,- ասել է հարթակի համակարգող Մարատ Հակոբյանը:

Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որը միավորում է Ուկրաինայում գործող բոլոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP