11:55 26.03.2018
«Ընդհանուր առմամբ ռեգրեսիվ իրավիճակ է»,- խոսելով ավագանու նիստերը լրագրողների համար փակ անցկացնելու որոշման մասին` ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: «Սա կնմանվի խորհրդային տարիների աշխատաոճին: Իհարկե, կան հետաքննող լրատվամիջոցներ, որոնք այլ ողղությամբ կաշխատեն, սակայն շատերը պարզապես լրատվություն են տալիս, և փակ նիստերը կխանգարեն նրանց աշխատանքին: Պետք է նկատի ունենալ, որ այս ռեգրեսիվ իրավիճակը ժողովրդավարության վերջին նշույլներն ու ծիլերը տրորելու փորձեր են»,- կարծում է Աշոտ Մելիքյանը: «Կլինեն «մեժդուսոբոյչիկներ», հավաքվելու են իրենք իրենց հարցեր են լուծելու»,- կարծում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը: Նրա կարծիքով` այդ ամենը կհանգեցնի այն իրավիճակին, որ շուտով կսկսենք աչք փակել կոռուպցիայի վրա: «Այս ամենը նպատակաուղղված է մի խումբ մարդկանց իշխանությունն ամրապնդելու համար»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
18:00 11.04.2025
«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար18:00 11.04.2025
«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համարԻսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...
17:54 11.04.2025
Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցությունԱրցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:48 11.04.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ումՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...
17:42 11.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...
17:36 11.04.2025
Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...