Սիրիայում Ռուսական ինքնաթիռ է կործանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Սիրիայում Ռուսական ինքնաթիռ է կործանվել

11:36 10.10.2017

Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել, մահացել է ամբողջ անձնակազմը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Սիրիական Հմեյմիմ օդանավակայանում: Մարտական գործողություններ իրականացնելու նպատակով, թռիչքից առաջ արագացում իրականացնելու ընթացքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու կործանվել:

Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառն ինքնաթիռի անսարքությունն է եղել:

Սա Սիրիայի մարտերին մասնակցող ռուսական ինքնաթիռներից երրորդն է, որ կործանվում է մարտական առաջադրանքի ընթաքում։ Մինչ այս ևս երկու վթար եղել է 2016 թվականին, երբ ՄիԳ-29 և Սու-33 ինքնաթիռները վթարվել են ռուսական ավիակիր ռազմանավի վրա վայրէջք կատարելիս։ Երկու դեպքում էլ ինքնաթիռները չեն հասցրել արգելակել ու ընկել են նավի վրայից։ Ընդհանրապես վերջին 2-3 տարիներին Ռուսաստանի բանակի ինքնաթիռների վթարներն ավելի հաճախակի են դարձել։ Պատճառն այն է, որ 2010-ական թվականների սկզբին կրճատումներ են եղել երկրի ռազմական-ավիացիոն ուսումնական կենտրոններում, ինչի արդյունքում պատշաճ ռազմական կրթություն ստացած օդաչուների թիվը պակասել է։ Ռուսաստանի բանակում ստիպված են եղել անփորձ օդաչուներին նույնպես ներգրավել մարտական թռիչքներին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել

11:35 10.04.2025

Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել

Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:30 10.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […] ...

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

11:21 10.04.2025

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

11:15 10.04.2025

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

11:09 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...

BACK_TO_TOP