23:18 16.02.2024
Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Մասնակցում էր ՆԳ նախարարության, Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 թ. համեմատությամբ, գրեթե բոլոր ուղղություններով և հանցատեսակներով, բարձր են: Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի մասին՝ նա նշել է, որ չնայած արձանագրվել է դեպքերի հայտնաբերման ցուցանիշների զգալի աճ, այնուամենայնիվ, խնդիրը մնում է մտահոգիչ: Մյուս մտահոգիչ փաստը, ըստ Հովհաննիսյանի, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքերի և զոհերի թվի աճն է։
Անդրադառնալով ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ծառայությունը զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Անդրադառնալով հանրապետության ողջ տարածքում ներդրված Պարեկային ծառայության ժամանակակից մոդելին, նա նշել է, որ յուրաքանչյուր մարզում ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը:
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:
Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։
Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն:
Բացահայտման տոկոսում հաշվվող 40 598 հանցագործության դեպքերից 26 469-ով կամ 65,2%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:
Հաշվետու ժամանակահատվածում 2847-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը: Հարկ է նշել, որ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին տարիներին գրանցված նմանատիպ միակ դեպքն է։ Աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. 489 դեպք, որից 128-ը՝ իրացնելու, 361-ը՝ ձեռք բերելու: Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 100-ից ավելի համացանցային հարթակ։
2023 թ. 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: 169 դեպքով աճել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների թիվը, միաժամանակ աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը։
2023 թ. ընթացքում Փրկարար ծառայության գործունեությունը ներկայացրել են ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, օրենքներում՝ փոփոխություններ, ծավալուն աշխատանքներ են կատարվել վտանգավոր քիմիական նյութերի կառավարման ուղղությամբ: Մշակվում է նոր ներդրումային ծրագիր, որով առավել կբարելավվի ծառայության աշխատանքը:
Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը նույնպես միտված է բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արձագանքման արդյունավետ կազմակերպմանը:
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ուսումնասիրվել է 289 բնակավայրերի հեղեղավտանգ 297 տեղամաս և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Փրկարար ծառայության ուժերով հարկադիր քարաթափում է իրականացվել 34 տեղամասում:
Անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել են աշխատանքային 847 խմբեր, որոնք համապատասխան վայրերում իրականացրել են իրազեկման աշխատանքներ:
Լողափնյա սեզոնի ընթացքում Սևանա լճի ափամերձ գոտիներում իրականացվել է շուրջօրյա հերթապահություն. ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 27 մարդու կյանք: Իրականացվել է չորրորդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների նախագծերի համալիր փորձաքննություն, ուսումնասիրվել են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների ու կազմակերպությունների նկուղային հարկեր:
Նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվող անելիքներին է անդրադարձել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կարգապահական խախտումներին, իրականացված ծառայողական քննություններին: Մասնավորապես, կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող:
Ամփոփելով աշխատանքը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, միևնույն ժամանակ բարձրաձայնել առկա խնդիրների ու բացթողումների մասին։
Վահե Ղազարյանը Ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները մի շարք հանցատեսակների ուղղությամբ՝ հատկապես առանձնացնելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ շարունակելով իրականացնել բացատրական աշխատանք։
Նախարարը նշել է, որ Ոստիկանության ստորաբաժանումներում պետք է բացառվի բռնության որևէ դրսևորում, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ծառայողը ենթարկվելու է պատասխանատվության։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարը խիստ հանձնարարական է տվել Պարեկային ծառայությանը՝ լինել անհանդուրժող ճանապարհային երթևեկության կանոններ խախտող անձանց նկատմամբ։
ՆԳ նախարարը 2024 թվականը հայտարարել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Խոսելով Փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքի մասին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծառայողների անձնվեր ծառայության համար՝ առանձնացնելով հատկապես անտառային հրդեհների դեմ տարվող աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է ամառվա ամիսներին ուժեղացնել ծառայությունը Սևանա լճում՝ բացառելու համար ջրահեղձման դեպքերը, այդ ուղղությամբ ակտիվ համագործակցել Ջրային պարեկային ծառայության հետ։
ՆԳ նախարարն անդրադարձել է երկու ծառայությունների աշխատակիցների կարգապահությանը, հորդորել է ակտիվ մասնակցել ատեստացիոն գործընթացներին՝ բարելավելու համար սոցիալական երաշխիքները, ինչպես նաև անդրադարձել է առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։
Խորհրդակցության ավարտին ՆԳ նախարարը, Ոստիկանության պետն ու Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրեցին 2023 թ. ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև հանձնեցին փոխանցիկ դրոշներ՝ 2023 թ. լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին։
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը10:23 26.11.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում ենՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...
10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ: ...
10:00 26.11.2024
Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...
09:58 26.11.2024
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...
09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...