Ալիևը մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը. Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ալիևի ելույթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

Ալիևը մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը. Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ալիևի ելույթին

11:48 16.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը անդրադառրձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երդման արարողությունից հետո ունեցած ելույթին։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Բռնատիրության վերարտադրությունը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, Ադրբեջանում այլևս իրողություն է։ Իլհամ Ալիևի հռչակած նոր դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան հռչակված ժողովրդավարության չհայտարարված ուզուրպացիա։ Իր պաշտոնավարման երրորդ տասնամյակով Իլհամ Ալիևը հեռակա մրցակցության մեջ է մտնում անցյալում ապրած Արևելքի բռնապետների հետ՝ ազգայնականության աստառով փաթեթավորելով սեփական վարչակարգի միահեծանության ձգտումները։

Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին վերջերս, սովամահության եզրին հասցնելով, խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս։

Ադրբեջանի նախագահը, խոսելով Ստեփանակերտում իր անօրինական ընտրության մասին, ասում է, թե այդ շենքում են ծրագրվել ադրբեջանցիների նկատմամբ «արյունալի հանցագործությունները», սակայն նա, կարծես, թե մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, որ շենքերում են նախապատրաստվել պատմական Գարդմանի և Նախիջևանի հայաթափման վայրագ գործողությունները, և վերջապես մի՞թե իր երդմնակալության վայրը չէ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման գաղափարների որջը։

Ադրբեջանի նախագահը կրկին ի ցույց դրեց պատմության թերիմացությունը կամ խիստ ընտրանքային մեկնաբանումը։ Փանահ խանը, որին աղբյուրները իրավացիորեն որպես «չարչի» են հիշատակում, հաստատվել է Լեռնային Ղարաբաղում շնորհիվ հայ մելիքների անթույլատրելի հակասությունների, և սկսել տեղի հայ բնակչության նկատմամբ բռնությունների ու տեղահանությունների պրակտիկան։

Ադրբեջանական վարչակարգը մշտապես քննադատում է Հայաստանին իր ռազմական կարողությունների բարելավմանն ուղղված քայլերի համար՝ դրանք համարելով խոչընդոտ խաղաղության ճանապարհին, սակայն Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում իրենց զինված ուժերի հետագա զարգացման համար, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն, տեխնիկա, ստեղծվում են նոր զինված կազմավորումներ։ Ըստ նրա՝ հատուկ նշանակության ջոկատների թիվը մի քանի անգամ ավելացել է, նորաստեղծ զինված հրամանատարական ստորաբաժանումներում զինծառայողների թիվը հազարներով է չափվում, և այդ գործընթացը շարունակվում է։ Հետևապես՝ ինչ է այս հայտարարությունը, եթե ոչ ռազմականացման և ծավալապաշտական նկրտումների պարզ խոստովանություն։ Խնդրահարույց է նաև այն, թե «Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել» ասելով ինչ է պատկերացնում Իլհամ Ալիևը․ Ադրբեջանի ո՞ր գործողությունները, նման ռազմականացման պայմաններում, ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եթե իրապես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, ապա ինչպես բացատրել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան 2021 թ․ մայիսից ի վեր։

Ալիևյան վարչակարգը «զգուշացնում է» շանտաժի լեզվով չխոսել՝ շանտաժ համարելով Հայաստանի և միջազգային հանրության կոչերը՝ վերադառնալու բանակցային գործընթացին, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարատեսակ քաղաքական-տնտեսական լծակներով տորպեդահարում բանակցային գործընթացը՝ անթույլատրելիորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին, չիրականացնելով պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայրենազրկված հայերի և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության անօտարելի իրավունքների անհապաղ վերականգնման հանձնառությունը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետականորեն հնչող ռասիզմն ու էքստրեմիստական հայատյացությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննել ադրբեջանական ծավալապաշտական հռետորաբանությունը և համարժեք արձագանք տալ այն վտանգներին, որոնք բխում են այդ հռետորաբանությունից»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

09:58 26.11.2024

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

09:55 26.11.2024

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

Մի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ

09:50 26.11.2024

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...

Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC

09:40 26.11.2024

Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC

Մակաոյում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են հանրահայտ ռուս մարտիկ Պետր Յանը և բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը տևել է 5 ռաունդ, 31-ամյա Յանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել նախկին չեմպիոնի նկատմամբ (50-45, 50-45, 50-45): Սա Յանի 18-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև ունի 5 պարտություն: 36-ամյա Ֆիգեյրեդուն […] ...

BACK_TO_TOP