10:23 26.03.2018
Կատալոնիայում ցույցերի նոր ալիք է բարձրացել՝ կապված ինքնավար նահանգի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալության հետ: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Կատալոնիայի տարբեր քաղաքներում: Ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով շուրջ 90 մարդ է տուժել, մի քանիսը ձերբակալվել են:
Մարտի 25-ին Կառլես Պուչդեմոնին ձերբակալել էր գերմանական ոստիկանությունը, երբ նա հատել էր Դանիայի հետ սահմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իսպանիայի Գերագույն դատարանը Կառլես Պուչդեմոնի համար եվրոպական ձերբակալության հրահանգ էր տվել: Կատալոնիայի նախկին ղեկավարն այսօր՝ մարտի 26-ին, Գերմանիայում պետք է դատարանի առջև կանգնի: Գերագույն դատարանի որոշմամբ՝ ձերբակալվել էր նաև ինքնավար շրջանի ղեկավարի նոր թեկնածու Ժորդի Տուրուլը, ինչը նույնպես բողոքի ալիք էր բարձրացրել:
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...
16:32 15.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներինԱպրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի […] ...
16:24 15.04.2025
«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ ՎալդանոՄադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […] ...
16:18 15.04.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...
16:12 15.04.2025
ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...