ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

11:46 15.02.2024

ԱՄՆ-ի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթում նախատեսվում է նաև օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ շատ կարևոր է համարում Սենատի կողմից ազգային անվտանգության լրացուցիչ փաթեթի ընդունումը, որը Վաշինգտոնին թույլ կտա աջակցել Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում, Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դեմ պայքարում, նաև ռեսուրսներ կապահովի Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի համար, որոնք, ըստ Սալիվանի, հարձակման են ենթարկվում Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից։

«Օրինագիծը կյանքեր փրկող մարդասիրական օգնություն կտրամադրի խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից՝ ամբողջ աշխարհում: Դա ներառում է միլիոնավոր ուկրաինացիների, որոնք տեղահանվել են Ռուսաստանի դաժան ներխուժման պատճառով: Դա ներառում է հակամարտությունները Սուդանում և Լեռնային Ղարաբաղում», – ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Լեռնային Ղարաբաղին տրվող աջակցության մասին լրագրողներն ավելի ուշ հարց են ուղղել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառված է հումանիտար օգնության մասին դրույթ, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից «ամբողջ աշխարհում առկա հակամարտություններին հումանիտար արձագանք տալու նպատակով»։

Փետրվարի 13-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Այդ գումարից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։

Օրինագիծը դեռ պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, որտեղ հայտարարել են, որ չեն հաստատի փաթեթը, քանի որ այն չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության միջոցառումները խստացնելու դրույթներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP