Պետական վերահսկողական ծառայությունը նախորդների իրավահաջորդը չէ. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդների իրավահաջորդը չէ. Դավիթ Սանասարյան

22:36 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է իր ղեկավարած կառույցի գործառույթների մասին: Սանասարյանը նշել է` նախկինում կար վարչապետի վերահսկողական ծառայություն և նախագահի վերահսկողական ծառայություն, մինչդեռ իր ղեկավարած կառույցն` իր լիազորություններով, ամեն ինչով նոր կառույց է, նախորդների իրավահաջորդը չէ: Ծառայության պետն ընդգծել է` պետական վերահսկողական ծառայության գործառույթներից տարբեր են նաև Հաշվեքննիչ պալատի գործառույթները. այդ կառույցը տարեկան պլանով է աշխատում, իսկ պետական վերահսկողական ծառայությունը վարչապետի ենթակայության տակ գործող կառույց է, ինչպես ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:

«Այդ կառույցները վարչապետի ուղիղ ենթակայության տակ են, իրենց գործունեությունն իրականացնում են մի շարք սկզբունքներով, վարչապետի հանձնարարականներով, ինչպես, օրինակ, ատոմակայանում վերահսկողական ուսումնասիրություններ իրականացնել և կարծիք տալ վարչապետին, թե ինչ է կատարվում: Մենք աշխատում ենք` հաշվի առնելով ռիսկերը, աշխատում ենք ինֆորմացիայի վրա` այստեղ շատ է ռիսկը, այստեղ կան յուրացումներ: Մինչև կառույց գնալը նախնական ուսումնասիրություն ենք իրականացնում, և այս ամենը համաձայնեցնում ենք վարչապետի հետ»,- ասել է նա:

Սանասարյանը մասնավորեցրել է` իրենց կառույցի վերահսկողական գործառույթների մասին խոսելիս պետք է նշել` խոսքը բացառապես պետական հիմնարկների մասին է, որտեղ իրականացնում են ֆինանսական հոսքերի հետ կապված, բայց նաև վարչապետի հանձնարարականների, որոշումների, կառավարության որոշումների հետ կապված վերահսկողություն:

«Առհասարակ, մեր ֆունկցիաների մեջ է մտնում գնահատել` արդյո՞ք արդյունավետ է գործում տվյալ կառույցը, այս ծախսը արդյունավե՞տ է իրականացրել, օրինականության ապահովման ուղղությամբ ենք գործունեություն իրականացնում, այսինքն` մեր ֆունկցիաները բազմազան են, բայց հիմնական ֆունկցիան պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է»,- նշել է ծառայության պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP