Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում. «Կասպերսկի»-ն ընկերությունների համար քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում. «Կասպերսկի»-ն ընկերությունների համար քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել

10:49 13.02.2024

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Kaspersky Digital Footprint Intelligence թիմի փորձագետներն ընկերությունների համար մշակել են մանրամասն ուղեցույց՝ դարկվեբում տվյալների արտահոսքին հետևելու և արձագանքելու գործընթացը կազմակերպելու համար:

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ չարագործները գաղտնի կորպորատիվ տեղեկատվություն գողանալու նոր միջոցներ են մշտապես հորինում: Սա իրական սպառնալիք է ցանկացած ոլորտի և մասշտաբի ընկերությունների համար: Kaspersky Digital Footprint Intelligence ծառայության տվյալներով՝ 2022-ին տվյալների կոտրման ենթարկված կազմակերպությունների 42%-ը նման միջադեպերի մշակման համար պատասխանատու կոնտակտային անձ չի ունեցել։ Ընկերությունների ավելի քան մեկ քառորդը (28%) կամ չի արձագանքել ծանուցմանը, կամ հայտարարել է, որ դա իրենց անհանգստությունը չի առաջացնում: Ընկերությունների միայն 22%-ն է պատշաճ արձագանքել կիբեռմիջադեպի մասին տեղեկատվությանը, իսկ 6%-ը հայտնել է, որ արդեն տեղյակ է տեղի ունեցածի մասին:

«Կասպերսկի» ընկերության մանրամասն ուղեցույցը ընկերություններին թույլ կտա կառուցվածքավորել արտահոսքին արձագանքելու գործընթացը՝ նախանշել անհրաժեշտ քայլերը և կոնկրետ դերեր նշանակել պատասխանատուներին: Ուղեցույցը ներառում է ոչ միայն տեխնիկական մանրամասներ, օրինակ՝ ինչպես կարգավորել դարկվեբի ռեսուրսների մշտադիտարկման համակարգը՝ միջադեպերը օպերատիվ բացահայտելու համար, այլև արժեքավոր առաջարկներ այն մասին, թե ինչպես արտահոսքի դեպքում արդյունավետ հաղորդակցություն կառուցել ԶԼՄ-ների, հաճախորդների, գործընկերների, բարձրագույն ղեկավարության և ներգրավված այլ կողմերի հետ:

«Ընկերությունները հաճախ չեն հասկանում, թե ինչպես վարվել միջադեպի արդյունքում, ինչպես արձագանքել ոչ միայն արագ, այլև կոռեկտ՝ հեղինակության և ֆինանսական հնարավոր վնասը առավելագույնս նվազեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ բիզնեսի մոտ հասունացել է արտահոսքերին հստակ կառուցված արձագանքման գործընթացի անհրաժեշտությունը, և քանի որ նման միջադեպերը մոտ ժամանակներս չեն դադարի, որոշել ենք կիսվել մեր բազմամյա փորձով և գիտելիքներով մանրամասն ծավալուն ուղեցույցում: Վստահ ենք, որ այն օգտակար կլինի ընկերությունների մեծ մասի համար»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի ավագ վերլուծաբան Աննա Պավլովսկայան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP