Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+6.09 oC

Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել

21:19 12.02.2024

Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով, այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։

«Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», – ասվում է դատարանի որոշման մեջ:

Պաշտպանական կողմի իրավաբաններն, իրենց հերթին, նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

17:35 21.12.2024

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինված են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստան մեկնելու կանցլերի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկությունները հորինված են», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ուրբաթ օրը Spiegel-ը հայտնել է, որ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունում (ՔԴՄ) լուրեր են պտտվում, որ Շոլցը […] ...

Գազայի համաձայնագիրը ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

17:23 21.12.2024

Գազայի համաձայնագիրը ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Գազայի հատվածում իսրայելական կողմի հետ համաձայնության գալն ավելի մոտ է, քան երբևէ։ Այս մասին ասվում է երեք արմատական ​​շարժումների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Երեք խմբակցությունների հանդիպումն ընդգծեց շահագրգռվածությունը դադարեցնելու իսրայելական ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ՝ հաշվի […] ...

Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը ընդմիջումից հետո

17:10 21.12.2024

Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը ընդմիջումից հետո

Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերաբացվել է 2011 թվականին Սիրիայում հակամարտության պատճառով առաքելության փակումից 13 տարի անց։ Այս մասին հայտնում է քաթարական Al Araby հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում Կատարի դեսպանատան վերևում բարձրացվել է էմիրության դրոշը։ Դիվանագիտական ​​առաքելության բացման արարողությանը մասնակցել է Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, հաղորդում է […] ...

Ֆիդանը չի բացառել Իրանի և Իսրայելի միջև պատերազմի հավանականությունը

17:00 21.12.2024

Ֆիդանը չի բացառել Իրանի և Իսրայելի միջև պատերազմի հավանականությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չի բացառում Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը։ Միաժամանակ Թեհրանը չի ցանկանում պատերազմ Թել Ավիվի հետ, ասել է Ֆիդանը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Հակամարտության հավանականությունը կա, միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ իրանցիները չեն ցանկանում նման պատերազմ, նրանք չեն ցանկանում մեծ հակամարտություն»,-ասել է Ֆիդանը: […] ...

Մագդեբուրգում ահաբեկչության պատճառով Գերմանիայում իջեցվել են դրոշները

16:45 21.12.2024

Մագդեբուրգում ահաբեկչության պատճառով Գերմանիայում իջեցվել են դրոշները

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը Մագդեբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ հրամայել է կիսով չափ իջեցնել Գերմանիայում կառավարական շենքերի դրոշները: «Ահաբեկչությունից հետո ՆԳՆ ղեկավար Ֆեsերը հրամայել է բոլոր բարձրագույն դաշնային հաստատություններում ի նշան վշտի իջեցնել դրոշները»,- նշել են ՆԳՆ-ում։ Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի […] ...

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

16:30 21.12.2024

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […] ...

BACK_TO_TOP