Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+9.09 oC

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին

17:47 12.02.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

10:28 18.10.2024

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։ ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

10:21 18.10.2024

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

10:14 18.10.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […] ...

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

10:07 18.10.2024

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել […] ...

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

10:00 18.10.2024

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ»։ ...

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP