Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
--1.91 oC

Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները

17:05 12.02.2024

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։

«Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնել է նախարարը։

Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը պարզաբանել է, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու խնդիրը։

Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։

«Կարծում եմ՝ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք է հայտնել գերատեսչության ղեկավարը։

Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։

Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։

Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:32 26.12.2024

Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համար

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին կառաջարկի մեծացնել Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ նավերի հետ կապված վերջին միջադեպերից հետո։ Այս մասին Միխալը հայտնել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Ֆինլանդիայի հետ Estlink 2 հեռահաղորդակցության մալուխի խզման իրավիճակի հետ։ «Ես կապ կհաստատեմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելու ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանության համար նավատորմի […] ...

ԱՄՆ-ում կրճատվում է դեղատների թիվը

23:24 26.12.2024

ԱՄՆ-ում կրճատվում է դեղատների թիվը

ԱՄՆ-ում դեղատները փակվում են դեղերի փոխհատուցվող ծախսերի մասնաբաժնի անկման, դեղագործների բարձր աշխատավարձերի և հարակից ապրանքների վաճառքի ցածր մրցունակության ֆոնին, գրում է Financial Times-ը։ Ըստ Համայնքային դեղագործների ազգային ասոցիացիայի՝ ԸVS Pharmacy Inc.-ը՝ CVS Health Corp.-ի ստորաբաժանումը, վերջին երեք տարում փակել է 900 դեղատուն և նախատեսում է փակել ևս 270-ը 2025 թվականին: Walgreens Boots Alliance դեղատների ցանցը […] ...

Շատ կցանկանայի մենամարտել Հաբիբ Նուրմագոմեդովի դեմ. Իլյա Թոփուրիա

23:16 26.12.2024

Շատ կցանկանայի մենամարտել Հաբիբ Նուրմագոմեդովի դեմ. Իլյա Թոփուրիա

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան նշել է իր երազանքի մրցակցին։ «Շատ կցանկանայի մենամարտել Հաբիբ Նուրմագոմեդովի դեմ։ Նա կատարյալ ցուցանիշ ունի և հաղթել է բոլոր 29 մենամարտերում։ Դա իսկապես գրավում է ինձ։ Հաբիբը մեծ ճանապարհ է անցել, և ես հարգում եմ նրան` որպես չեմպիոնի։ 100 տոկոս կարող էի հաղթել նրան»,- վրացի մարտիկի խոսքերը […] ...

ԱՀԿ-ն հայտնել է, որ չգիտի՝ կազմակերպության ղեկավարը կկարողանա՞ լքել Եմենը

23:08 26.12.2024

ԱՀԿ-ն հայտնել է, որ չգիտի՝ կազմակերպության ղեկավարը կկարողանա՞ լքել Եմենը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չգիտի, թե արդյոք կազմակերպության ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը կկարողանա լքել Եմենը հինգշաբթի օրը՝ Սանայի օդանավակայանում իր ինքնաթիռի մոտ տեղի ունեցած Իսրայելի հարձակումից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ Հինգշաբթի ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարն ասել է, որ օդային հարվածը վնասել է Եմենի Սանայի օդանավակայանում գտնվող ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության […] ...

Սիրիայի Տարտուս նահանգում Ասադի ուժերի դեմ գործողություն է սկսվել

23:00 26.12.2024

Սիրիայի Տարտուս նահանգում Ասադի ուժերի դեմ գործողություն է սկսվել

Սիրիայի անվտանգության ուժերը հինգշաբթի օրը գործողություններ են սկսել արևմտյան Տարտուս նահանգում Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինված խմբավորումների դեմ, հայտնում է LBCI-ն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օպերացիան հաջողվել է «չեզոքացնել» սիրիական նոր վարչակազմի հակառակորդների որոշակի քանակություն։ Տեղեկություններ կային նաև մի շարք անձանց բերման ենթարկելու մասին։ Ավելի վաղ Սիրիայում նախկին նախագահ Ասադի վարչակազմի ուժերի հետ բախումների […] ...

Ֆյուրին այլևս աշխարհի գերծանր քաշայինների լավագույն հնգյակում չէ

22:52 26.12.2024

Ֆյուրին այլևս աշխարհի գերծանր քաշայինների լավագույն հնգյակում չէ

Հանրահայտ BoxRec պորտալը հրապարակել է գերծանր քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը: Բրիտանացի Թայսոն Ֆյուրին սուպերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկին երկրորդ անգամ պարտվելուց հետո դուրս է մնացել լավագույն հնգյակից: 36-ամյա Ֆյուրին, որը մինչև ռևանշ մենամարտը զբաղեցնում էր երկրորդ տեղը, այժմ 6-րդն է: Աղյուսակը գլխավորում է 37-ամյա Ուսիկը: Երկրորդ տեղում Ֆյուրիի հայրենակից […] ...

BACK_TO_TOP