16:33 12.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն այսօր անցկացվել է Արթիկ համայնքում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ։
«Արտագնա խորհրդակցությունները նպատակ ունեն համայնքային խնդիրների մասին տեղում խոսելու, տեղում քննարկելու համայնքների աշխատանքն ու ոլորտային պատասխանատուների հետ նախանշելու առաջիկա անելիքները։ Համայնքների առաջնայնությունները հաշվի առնելով գործնական քայլեր կատարելը՝ կարևոր նախապայման է։ Այս է պատճառը, որ համայնքային խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում և այսօր Արթիկում վստահ եմ՝ կներկայացվի ինչպես արված բազմաթիվ ծրագրեր, կխոսենք նաև անելիքների մասին»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը։
Արթիկ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ համագործակցված աշխատանքի արդյունքում համայնքային մի շարք խնդիրների լուծում տալու համար։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքի կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը։ Արթիկը 2023 թվականին սեփական եկամուտները կատարել է 101,9 տոկոսով, 2024-ի առաջին ամսվա արդյունքներն էլ են գոհացուցիչ՝ 117 տոկոս։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ գնահատելի է, երբ համայնքը ջանք ու եռանդ չի խնայում եկամուտների հավաքագրամն հարցում, ինչը նշանակում է, որ ավելի շատ միջոցներ են ուղղվելու համայնքային հոգսերի թեթևացմանը։
Արթիկում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքի մասին զեկույցում նշվել է, որ 2023-ին մեծամասշտաբ դպրոցաշինական և մանկապարտեզների շինաշխատանքնենր են ընթացել համայնքի տարբեր բնակավայրերում՝ Արթիկում, Հոռոմում, Արևշատում, Նոր Կյանքում։
«Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցման ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում, նախագծանախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։
Արթիկում բավական ծավալի աշխատանքներ են տարվել անհետաձգելի կապիտալ ծրագրերով՝ նորոգվում են թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզները, իսկ Լմբատ 1-ին ու 2-րդ թաղամասերի՝ տասնամյակներ չնորոգված դիտահորերը, նորոգվել են։
«Ես ուրախ եմ արձանագրելու, որ համայնքային այցելության ընթացքում բարձրաձայնված խնդրին շատ արագ լուծում կարողացանք տալ՝ ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով։ Ընդհանրապես, շատ եմ կարևորում պետական միջոցների նպատակային ծախսումը, աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։ Վերահսկողության առումով համայնքներն առավել զգոն պետք է լինեն, դուք պետք է սրտացավ լինեք, քանզի համայնքներում, բնակավայրերում կառուցված ցանկացած շինություն, կառույց և նորոգված ենթակառուցվածք համայնքի համար է, ձեզ համար է, ուրեմն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով պետք է անենք հնարավորը թերացումները բացառելու, եղածը` ամենասեղմ ժամկետներում շտկելու համար»,- նշել է մարզպետը։
Այնուհետև անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերին, քննարկվել են 2024-ին ներկայացված հայտերը։ 2023 թվականին Արթիկում իրականացվել է 9 ծրագիր՝ 419.8 մլն դրամ արժողությամբ։ 2024-ի համար համայնքը ներկայացրել է ընդհանուր 1 մլրդ 549 մլն դրամի 7 ծրագիր՝ 59 ենթածրագրերով, գումարի 62 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը։ Արթիկում 2023-ին 2376 շահառուի կողմից կատարվել է 4418.2 հա աշնանացան ցորենի ցանք, նրանց տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 339.7 մլն դրամ։ Ապահովագրական համակարգի ներդրման ծրագրով համայնքը ապահովագրել է շուրջ 1500 հա ցանքատարածք, որը մարզի առաջատար ցուցանիշներից է։
Քննարկվել են նաև Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կողմից աշխատանքների կազմակերպման, մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքներին, առողջապահական, կրթական բնագավառներում իրականացված աշխատանքների վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ձմեռային զորակոչին և վարժական հավաքների արդյունքներին։
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում 2023 թվականին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, շնորհակալագրեր է հանձնել Արթիկի համայնքապետարանի մի շարք աշխատակիցների։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը11:20 15.03.2025
Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾԱրցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։ «Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 […] ...
11:05 15.03.2025
Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրաՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը: «Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար […] ...
10:50 15.03.2025
Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարըԿանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […] ...
10:33 15.03.2025
Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումներըԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, լավ են նաև Ուկրաինայի հետ շփումները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը «դրական պատասխան է ստացել Ռուսաստանից»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ […] ...
10:10 15.03.2025
Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ ՎենսԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում […] ...
09:47 15.03.2025
Փլուզում Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածքՄարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական […] ...