Իրանի նախագահը հայտարարել է մեկ տարում օտարերկրացի զբոսաշրջիկների թվի 50 % աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+5.09 oC

Իրանի նախագահը հայտարարել է մեկ տարում օտարերկրացի զբոսաշրջիկների թվի 50 % աճի մասին

16:00 12.02.2024

Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 50 %-ով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Զբոսաշրջության ոլորտի 17-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

«Այս տարի մենք տեսանք, որ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 50 %-ով: Երկիրը լրացրել է համավարակի ավարտից հետո (զբոսաշրջության ոլորտում) առաջացած պակասը և ստեղծել է անհրաժեշտ պայմաններ զբոսաշրջիկների համար», – մեջբերել է նրա խոսքը ISNA-ն։

Ռայիսին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ունի մեծ մշակութային ժառանգություն և հիանալի բնություն», ինչը վիթխարի ներուժ է այս ոլորտի զարգացման համար։

Նախագահի խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել 20 որոշումների՝ խթանելու զբոսաշրջության ոլորտի աշխատողներին։ Բացի այդ, Ռայիսին ընդգծել է, որ «բժշկական զբոսաշրջության ոլորտում շատերը նախընտրում են ավելի շատ Իրանը, քան Եվրոպան, քանի որ այստեղ բուժումը համարում են ավելի էժան և արդյունավետ»։ Ըստ Իրանի նախագահի՝ երկրի շուրջ 277 բժշկական կենտրոններ պատրաստ են ընդունելու առողջական նպատակով ճանապարհորդող օտարերկրյա քաղաքացիներին։

Փետրվարի 4-ին Իրանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհ

14:06 26.12.2024

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, […] ...

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

13:59 26.12.2024

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: 🔻 Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև […] ...

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրում

13:55 26.12.2024

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրում

Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների։ 2002 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունը Բնության համաշխարհային […] ...

Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում

13:38 26.12.2024

Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում

Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին կանոնավոր բանակ ստեղծելու հարցում և նրանց հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես հարևան երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Մենք աջակցում ենք Սիրիայի նոր ղեկավարության կողմից միասնական բանակ ստեղծելու կոչին և այդ ուղղությամբ […] ...

Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով․ Պեսկով

13:27 26.12.2024

Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ հանդիպում կլինի նեղ ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ՝ բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել […] ...

«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան

13:23 26.12.2024

«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ […] ...

BACK_TO_TOP