Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+6.09 oC

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ

14:35 12.02.2024

Փետրվարի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 115, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, դիակի հայտնաբերման, ձնահյուսի՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու՝ 5, մերկասառույցի` 9, ձնաբքի՝ 10, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 156, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 176 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 156 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 366 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 207 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 84, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Սիրիա

15:40 21.12.2024

Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Սիրիա

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին նա ասել է ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, ես նախատեսում եմ հանդիպել Դամասկոսում նոր վարչակազմի հետ», – ասել է Ֆիդանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը […] ...

Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան տուժածներ

15:24 21.12.2024

Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...

Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

15:12 21.12.2024

Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ […] ...

SHANTNEWS

15:00 21.12.2024

SHANTNEWS

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչել է Վրաստանի ընտրությունները. Կոբախիձե

14:55 21.12.2024

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչել է Վրաստանի ընտրությունները. Կոբախիձե

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինը, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – […] ...

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP