Որքանով է հնարավոր Պուտինի այցը Երևան․ Կրեմլի մեկնաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 12 2024
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
0.09 oC

Որքանով է հնարավոր Պուտինի այցը Երևան․ Կրեմլի մեկնաբանությունը

13:51 12.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ իր հայ գործընկերների կողմից՝ Միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված, այս հարցը դեռ պետք է լուծվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արդեն ասել ենք, որ, իհարկե, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչը մենք վճռական ենք անելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Խարբերդի ամառանոցներում

21:00 30.12.2024

Հրդեհ Խարբերդի ամառանոցներում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 3,4 միլիարդ դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային

20:50 30.12.2024

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 3,4 միլիարդ դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային

ԱՄՆ իշխանությունները 3,4 միլիարդ դոլար են փոխանցում Ուկրաինային որպես բյուջետային օգնություն, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Պետդեպարտամենտի հետ համաձայնեցված՝ մենք տրամադրում ենք 3,4 միլիարդ դոլար»,- ասել է Ելենը, որին մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Նա պարզաբանել է, որ սա 2024 թվականի ընթացքում Կոնգրեսի կողմից այդ նպատակների […] ...

Զախարյանը ընդգրկվել է թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

20:41 30.12.2024

Զախարյանը ընդգրկվել է թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […] ...

Ինչո՞վ առանձնացավ 2024 թվականը. տարին ամփոփում է Ռուբեն Բաբայանը

20:30 30.12.2024

Ինչո՞վ առանձնացավ 2024 թվականը. տարին ամփոփում է Ռուբեն Բաբայանը

Հաշված ժամեր և 2024 թվականն այլևս անցյալ կլինի: Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին և ի՞նչ տվեց մեզ. տարին «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:   ...

Թրամփը աջակցություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին

20:23 30.12.2024

Թրամփը աջակցություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (հանրապետական ​​Լուիզիանայից) աշխատանքը։ «Ամերիկյան ժողովրդին անհրաժեշտ է անհապաղ ազատվել ներկայիս վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունից: Խոսնակ Մայք Ջոնսոնը լավ, աշխատասեր, կրոնասեր մարդ է: Նա ճիշտ կերպ կվարվի, և մենք կշարունակենք հաղթանակներ տանել: Ես լիովին աջակցում եմ Մայքին»,- գրել է Թրամփը Truth […] ...

Շվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական հակամարտության լուծման մաս

20:11 30.12.2024

Շվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական հակամարտության լուծման մաս

Շվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական ճգնաժամի լուծման մաս: Այս մասին Tages-Anzeiger թերթին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։ «2022 թվականին Լուգանոյում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսից ի վեր մենք կրկին ու կրկին ցույց ենք տվել մեր հավատարմությունը. մենք շարունակում ենք գործել, մենք ուկրաինական հակամարտության լուծման մի մասն ենք»,- ասել է նախարարը։ Կասիսը նշել է, […] ...

BACK_TO_TOP