ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+10.09 oC

ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

08:22 12.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 21։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1986 թ.) և «BMW» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ղ.-ն, Ռ. Փ.-ն (ծնված 1985 թ.), Տ. Շ.-ն (ծնված 1973 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Ղ.-ի, Ռ. Փ.-ի և Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Տ. Շ.-ն՝ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը․ վարչապետ

11:07 18.10.2024

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը․ վարչապետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը»։ ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:00 18.10.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, ով 2023 թվականի սեպտեմբերից պահվում է Բաքվի բանտում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Թե որքան ժամանակով է երկարաձգվել կալանքը, չի հստակեցված։ 2024 թվականի մայիսի 16-ին Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը երկարաձգել էր ևս 5 ամսով։ Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի […] ...

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

10:55 18.10.2024

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։ Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։ 2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել […] ...

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

10:48 18.10.2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Ծառայության կողմից կազմակերպվել էր ֆուտբոլի եռօրյա առաջնություն «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև։ Առաջնության բոլոր փուլերում խաղադաշտում ընթացել է անզիջում պայքար․ արդյունքում ստացվել են դիտարժան և գոլառատ հանդիպումներ։ Խաղերին հետևել են և թիմերին երկրպագել Քրեակատարողական […] ...

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

10:41 18.10.2024

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ […] ...

Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի միջև ռազմական համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

10:35 18.10.2024

Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի միջև ռազմական համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովի 1-ին օրը գումարված նիստին, հայտնում է ermenihaber.am-ը։ Ժողովի շրջանակներում Գյուլերը հանդիպել է ռումինացի իր գործընկերոջ՝ Անգել Թիլվարի և բուլղարացի գործընկերոջ՝ Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերի՝ Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում «Մտադրությունների նամակ» […] ...

BACK_TO_TOP