Հունգարիայի ընդդիմությունը նախագահ ընտրելու առաջարկ է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Հունգարիայի ընդդիմությունը նախագահ ընտրելու առաջարկ է արել

22:45 10.02.2024

Հունգարիայի ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունն առաջարկում է երկրի հաջորդ նախագահի ուղիղ ընտրություններ՝ քվեարկությունը համատեղելով հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, ի տարբերություն նախորդ նախագահների նշանակման կարգի, որոնք ընտրվել են խորհրդարանի պատգամավորների կողմից: Այդ մասին հայտարարել է կուսակցության Հունգարիայի վարչապետի նախկին թեկնածու Կլարա Դոբրևը։

Շաբաթ օրը ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ «սխալ է թույլ տվել» 2023 թվականի ապրիլին՝ ներում շնորհելով մանկապղծությամբ զբաղվող տղամարդուն:

«Ժողովրդավարական կոալիցիան» հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի ժողովուրդն ուղղակիորեն որոշի հանրապետության նոր նախագահի հարցը»,- գրել է Դոբրևը Facebook սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ կուսակցությունը Հունգարիայի խորհրդարանին կներկայացնի նախագահական ուղղակի ընտրությունների առաջարկ և կառաջարկի դրանք անցկացնել Եվրախորհրդարանի և երկրում մունիցիպալ ընտրությունների օրը՝ հունիսի 9-ին։

Ըստ կանոնակարգի՝ Նովակը պետք է գրավոր տեղեկացնի խորհրդարանին իր որոշման մասին: Հունգարիայի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարի 26-ին, արտահերթ նիստ գումարելու պլանների մասին դեռ տեղեկություններ չկան։ Եթե ​​Ազգային ժողովն ընդունի նախագահի հրաժարականը, ապա 30 օրվա ընթացքում կպահանջվի նշանակել նոր ընտրություններ, որի ընթացքում երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը։ Նախագահական ընտրությունների համար թեկնածուին պետք է աջակցի պատգամավորների առնվազն 2/3-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

BACK_TO_TOP