Դավիթ Տոնոյանին շնորհվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ ԱԻՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Դավիթ Տոնոյանին շնորհվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ ԱԻՆ-ում

20:00 05.09.2018

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։ Երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ շնորհվել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ԱԻՆ միջև համագործակցության ամրապնդման համար ու ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ պետ – վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: Պատվոգրեր են ստացել ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ մայոր Հ. Նաղդալյանը, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը և աշխատակազմի առաջին բաժնի պետ Ա. Դարբինյանը:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հրամանով ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ԱԻ նախարարի հրամանով «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալներով պարգևատրվել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների (ԱՀ ԱԻ ) պետական ծառայության մի շարք ստորաբաժանումների սպաների մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ շնորհվել են մեդալներ:
Փրկարարներին մեդալները հանձնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով ՀՀ ԱԻՆ «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով պարգևատրվել է ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի 2-րդ հրշեջ–փրկարարական ջոկի հրշեջ-փրկարար, փ/ծ ենթասպա Գևորգ Ղազարյանը:

 

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի 2-րդ ջոկի փրկարար, փ/ծ ենթասպա Ռաֆայել Գաբրիելյանը և ԱՀ ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի ՀՓՄ 4-րդ պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հայրապետ Շահրամանյանը:

Նախարարի այլ հրամանով ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել ԱՀ ԱԻ պետական ծառայության ՔՊ և ԱՀՎ շտաբի Պ և Պ բաժնի փրկարարական ծառայության գծով սպա, փ/ծ կապիտան Միքայել Ներսիսյանին և ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի 1-ին պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP