ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ Լոնդոնը կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սոլսբերիի հարցը ներառել հաջորդ հանդիպման օրակարգում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնել Սոլսբերիի դեպքի հետաքննության մանրամասները:
Մինչ այդ
հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության
պաշտոնական կայքում: