20:08 05.09.2018
«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է, բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք օրինաչափ է, որ նախաքննական մարմինը պահել է Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, Կոստանյանը պառասխանել է.
«Ես միշտ ձեռնպահ եմ մնում կոնկրետ քրեական գործերով գնահատականներ տալուց, որովհետև, եթե ես մի քրեական գործի անդրադառնամ, պետք է բոլորին սկսեմ անդրադառնալ: Դա պետք է նախաքննական մարմինը հիմնավորի, իսկ եթե պաշտպանական կողմը համամիտ չէ, կարող է բողոքարկել: Ես պիտի հիմնավորե՞մ»:
ԱԺ-ում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում Կոստանյանը նաև ասել է, թե Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չէր տեսնում.
«Որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում չես կարող քրեական գործի մասին կարծիք կազմել ապրիորի, այլ պետք է կարծիքդ ունենաս տվյալ քրեական գործի կոնկրետ վարույթի շրջանակներում տվյալ ժամանակահատվածում։ Դու չգիտես, թե մեկ-երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ ձեռք կբերվեն, որոնք կառաջացնեն անհրաժեշտություն»։
Նա հիշեցրեց՝ 2016թ. օգոստոսի 4-ից չի աշխատել որպես գլխավոր դատախազ և նկատեց, որ տեղյակ չէ, թե դրանից հետո ինչ քննություն է իրականացվել, ինչ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հանգեցրել են ՀՀ 2-րդ նախագահի հարցաքննության անհրաժեշտությանը։
11:05 29.04.2025
Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:59 29.04.2025
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆԻմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...
10:54 29.04.2025
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱյսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...
10:51 29.04.2025
Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...