Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

11:00 02.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ՝

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- նշված է հայտարարության մեջ:

Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Հարցի քննարկումը հիմնավորվում է ավագանու նշվալ անդամների անհարգելի բացակայություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

BACK_TO_TOP