ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը՝ Նիդեռլանդներից երկու հայ երեխաների արտաքսման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը՝ Նիդեռլանդներից երկու հայ երեխաների արտաքսման մասին

16:06 05.09.2018

ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ առաջիկայում Նիդեռլանդներից Հայաստան են արտաքսվելու երկու հայ երեխաներ՝ 13-ամյա Հովիկն և 12-ամյա Լիլին:

Հիշեցնենք, որ անչափահասների մայրը՝ Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել դեռևս անցած տարի օգոստոսին: Նելլի Դավթյանը նշեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ բացարձակ ոչ մի կապ չունեն, նույնիսկ տեղյակ չեն՝ նա գնալո՞ւ է օդանավակայան երեխաներին դիմավորելու, թե՞ ոչ:

«Հայաստանի միգրացիոն ծառայությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով աջակցություն կցուցաբերի երեխաներին, եթե նրանց մայրը չստանձնի խնամակալությունը: Եթե մայրը խնամակալությունը ստանձնեց, մենք միջամտելու իրավունք չունենք»,- ասաց Նելլի Դավթյանը:

13 տարեկան Հովիկն ու 12 տարեկան Լիլին Հայաստանում երբեք չեն ապրել։ Հայերեն էլ չեն խոսում, մի քանի բառ գիտեն միայն։

Նրանք իրենց մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ Նիդեռլանդներ են տեղափոխվել 2008թ. Ռուսաստանից: Նիդեռլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.: Պատասխանը բացասական է եղել: Արմինե Համբարձումյանն անցած տարի արտաքսվել է, սակայն երեխաները մնացել են Նիդեռլանդներում, քանի որ թաքնվել էին իշխանություններից: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Երեխաները կարտաքսվեն սեպտեմբերի 8-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդեռլանդներից երկու հայ անչափահասների՝ Հովիկի և Լիլիի արտաքսման գործընթացին է անդրադարձել այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:59 29.04.2025

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

10:51 29.04.2025

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

10:30 29.04.2025

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:13 29.04.2025

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

BACK_TO_TOP