Մեծ Բրիտանիան հայտնել է Սկրիպալներին թունավորողների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Մեծ Բրիտանիան հայտնել է Սկրիպալներին թունավորողների անունները

15:50 05.09.2018

Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Մասնավորապես, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազության ու ոստիկանության համատեղ հայտարարությունում, տղամարդիկ, որոնք կասկածվում են Սոլսբերիում «Նովիչոկ» թունավոր նյութով Սկրիպալներին թունավորելու մեջ, Ռուսաստան են վերադարձել մարտի 4-ին:

Դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի դատախազները ուսումնասիրել են փաստերն ու եկել եզրակացության, որ կան բավականաչափ հիմքեր մեղադրանք առաջադրելու ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին ու Ռուսլան Բոշիրովին: Նրանք մեղադրվում են Սերգեյ Սկրիպալի, Յուլյա Սկրիպալի ու Նիք Բեյլիի սպանության փորձի, «Նովիչոկ»-ի պահպանման ու օգտագործման և Յուլյա Սկրիպալին ու Նիք Բեյլիին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:

Ընդ որում՝ բրիտանացի դատախազները չեն պատրաստվում ՌԴ-ին խնդրել արտահանձնել կասկածյալներին:

«Մենք չենք դիմի Ռուսաստանին այդ մարդկանց արտահանձնելու հարցով, քանի որ Ռուսաստանի Սահմանադրությունը չի թույլատրում արտահանձնել սեփական քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Նովիչոկ» թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել այն հյուրանոցային համարում, որտեղ կանգ են առել Պետրովն ու Բոշիրովը: Նրանք երկուսն էլ ռուսաստանցիներ են, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիա մարտի 2-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բրիտանական ոստիկանությունը պարզել է ռուս կրկնակի գործակալին և նրա դստերը թունավորողների ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

BACK_TO_TOP