Պետք է ստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը կզբաղվի Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ու այլ գործերով. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Պետք է ստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը կզբաղվի Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ու այլ գործերով. Մարուքյան

16:26 05.09.2018

Ի՞նչ է «անցումային արդարադատությունը» և արդյո՞ք այն կարող է ստվերում թողնել առկա դատական համակարգը: Shantnews.am-ի հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել «անցումային արդարադատության» մասին, քանի որ այն առայժմ խոսակցական մակարդակում է:

«Այս պահին «անցումային արդարադատությունն» անորոշ ձևակերպում և խոսակցություն է: Դա պրոցես է, որի մեջ կարող են տարբեր մարմիններ ստեղծվել, որպեսզի այդ պրոցեսն առաջ տարվի: Այս պահին ինձ հայտնի չէ որևէ նախաձեռնություն, թե անցումային արդարադատության հետ կապված ինչ մարմին պետք է ստեղծվի, ինչ է անհրաժեշտ»,- ասաց նա:

Միաժամանակ, Մարուքյանը նշեց՝ երբ հեղափոխության մասին խոսք ու զրույց չկար, իրենք նախընտրական շրջանում անդրադարձել են այդ հարցին

«Ելք» դաշինքի ծրագրում մի կետ կա, որտեղ նշված է, որ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, ՊՊԾ գնդի և այլ քաղաքական սպանությունների ու նմանատիպ այլ գործերով պետք է ստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որն «անցումային արդարադատության» ինստիտուտների տարատեսակ է: Երբ որոշման պահը գա, կարծում եմ՝ լավագույն տարբերակը հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել: Հանձնաժողովը կզբաղվի այդ գործերի ուսումնասիրությամբ, ճշմարտության բացահայտմամբ, հանրությանը մատուցելով, զոհերի իրավունքների վերականգնմամբ, հանրային համերաշխության հասնելու ճանապարհները ներկայացնելով՝ ինստիտուցիոնալ մակարդակով: Որ այլևս դրա մասին չխոսենք, իմանանք՝ եղել է, փակվել-գնացել է, մեղավորները պատասխան են տվել, զոհի իրավունքները վերականգնված են, եթե զոհվածներ կան, փոխհատուցումների մասին խոսք գնա»,- ասաց նա:

Վերջում նա ընդգծեց, որ անցումային արդարադատությունը որևէ կերպ չի ստվերի Հայաստանում գործող դատական համակարգը:

«Արդարադատություն» բառը կարող է շփոթեցնել, բայց խոսքը չի գնում մարմինների մասին, որոնք արդարադատություն են իրականացնում, ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն դատական մարմինները»,- ասաց Մարուքյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

BACK_TO_TOP