22:20 29.01.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում:
Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն դատապարտել է Գերմանիային, և պատճառը, ինչպես ինքն է ասել, այն է, որ ԵԽԽՎ վերջին նիստում Ադրբեջանի դեմ այդ հարցով զեկուցողը Գերմանիայի պատվիրակությունը ներկայացնող Ֆրանկ Շվաբեն է:
Ֆրանկ Շվաբեն իրականում այդ հարցով զեկուցող չի եղել, այլ եղել է դանիացի պատգամավոր Մոգեն Զիենսենը, իսկ Շվաբեն ընդամենը եղել է նախաձեռնողը. նա է առաջարկել քննարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու առաջարկը:
Բայց Դանիայի դեմ Բաքվում կարծես թե ոչինչ չունեն, ամբողջ թիրախավորումն այժմ Բեռլինի ուղղությամբ է:
Մեջբերեմ Թահիր Ռզաևի խոսքերը. «Այժմ Գերմանիան Ադրբեջանի դեմ պայքարում հետ չի մնում Ֆրանսիայից: Այդ երկու պետությունները պատմականորեն գաղութատեր են, ամենաահավոր հանցագործությունների հեղինակներն են, մարդասպան պետություններ են և հանդիսանում են ֆաշիզմի կենտրոն»,-ասել է Ռզաևը՝ նկատի ունենալով, իհարկե, Ֆրանսիային ու Գերմանիային:
Ռզաևն ասել է, որ պաշտոնական Բեռլինը պարզապես չի կարող մարսել այն, որ Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն և որ շարունակում է տնտեսապես զարգանալ՝ հասնելով ամենաառաջադեմ երկրներին: Նա առաջարկում է Գերմանիային էմբարգո հայտարարել, այսինքն՝ առևտրային պատերազմ, առաջին հերթին հրաժարվել գերմանական ապրանքներից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...