18:42 29.01.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով.
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»:
Նախարարի խոսքով թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի, Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պետական բյուջեում առանձին տող է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով կարևոր իրադարձության կապակցությամբ, նշել է, որ ԱԳ նախարարությունը հետևողական է մշակութային ժառանգության միջազգայնացման հարցում: Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում:
«Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ՝ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Ըստ Վահան Կոստանյանի՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ևս ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025 թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ հունվարի 29-ը խորհրդանշական է թանգարանի համար. թանգարանը բացվել է 9 տարի առաջ այս օրը:
«Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է: Այն 8 տարիների հետևողական աշխատանք է՝ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների և թանգարանի համագործակցությամբ»,-ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր հերթին նշել է, որ Կոմիտաս Վարդապետի արվեստի նկատմամբ օտարազգի ուսումնասիրողների մեծ հետաքրքություն կա, որից էլ բխել է հավաքածուի գրանցման պահանջը: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:
Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:
«Թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար սկսեցինք հատորների տպագրության շարք: Ներկայացված են հայկական ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշ՝ յուրաքանչյուր հատորում առանձին ժանրով և բնորոշ նկարներով»,- ասել է Տաթևիկ Շախկուլյանը:
«Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրություն
Որպես թանգարանի ձեռքբերում՝ Նիկոլայ Կոստանդյանը նշել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:
«Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։ Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով, որում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։ Մոդելավորումը կատարվել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտի հիման վրա: Վերջինս երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 2019 թ. Կոմպոզիտորների միությունը մանրակերտը փոխանցել է թանգարանին»,- ասել է Նիկոլայ Կոստանդյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ VR ցուցադրությունն իրականություն է դարձել մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ, այս դեպքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:
«Մասնավորի հետ համագործակցությունը ցույց է տալիս համատեղ աշխատանքի արդյունավետությունն ու հեռանկարային բնույթը: Հույս ունեմ՝ այն լավ օրինակ կլինի թե՛ մյուս թանգարանների, թե՛ մասնավոր գործընկերների համար»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա ՝ ժամանակակից տեխնոլոգիաները, մուտք գործելով մշակույթի ոլորտ, նոր հնարավորություններ են ստեղծում նաև թանգարանների համար՝ կենդանի դարձնելով այցը.
«Այցելուները նորովի են բացահայտելու Կոմիտասի աշխատասենյակը, նրա առօրյան մոտիկից ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու: Սա հատկապես երեխաների համար անկրկնելի փորձառություն է՝ նրանց գիտելիքը դարձնելով առավել տպավորիչ: Թանգարաններում ինտերակտիվ կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի զուգահեռ ընթացքից մեր երեխաները միայն շահելու են»:
«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքով՝ «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը փոքրիկ ներդրում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային արժեք ներկայացնող Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու նպատակով. «Մեզ համար շատ կարևոր է մեր մշակութային արժեքները պահպանելը և հետագա սերունդներին փոխանցելը, և մեր համագործակցությունը կլինի շարունակական»:
«Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանի ներկայացմամբ՝ Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը ստեղծվել է ոչ միայն նրա սանի՝ Արամ Աստվածատրյանի հիշողությամբ, այլև օգտագործվել են Կոմիտասի ժամանակակիցների՝ հատկապես Աղավնի Մեսրոպյանի հուշերը: Այն մոդելավորված է Կոմիտասի իրերի հիման վրա, որպեսզի որևէ շեղում չլինի:
Ասուլիսին ներկա էր նաև Արամ Աստվածատրյանի սանը՝ Հենրիկ Սարգսյանը, որը ևս իր վարպետի հետ որոշակիորեն աշխատել է մանրակերտի ստեղծման շուրջ: Ըստ Հենրիկ Սարգսյանի՝ իր վարպետը մանրակերտը ստեղծել է 1968 թ. և ավարտել 1969 թ.՝ ի նշանավորումն Կոմիտասի 100-ամյակի: Ներկայացված է Կոմիտասի՝ Կ. Պոլսի տան աշխատասենյակը:
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցովԵվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...
08:55 19.04.2025
Վանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...