Ամենահեշտը ամեն տարի ձեռքը Սևանին գցելն է. բնապահպանները ոռոգման ջրի պակասի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

Ամենահեշտը ամեն տարի ձեռքը Սևանին գցելն է. բնապահպանները ոռոգման ջրի պակասի մասին

10:10 24.03.2018

«Սկիզբ է դնում մի շարքի, երբ ամեն տարի Սևանից օրենքով սահմանված չափից ավելի ջրառ է կատարվելու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով ոռոգման ջրի պակասի հետ կապաված խնդիրներին:

Ըստ Դանիելյանի՝ ջրամբարների ցանց ստեղծելու քայլեր արվում են, բայց, բնապահպանի խոսքով,  ջրամբարները ոչ թե խոշոր, այլ միջին և փոքր չափերի պետք է լինեն, քանի որ խոշորները իրենցից նաև մեծ վտանգ են ներկայացնում:  Դանիելյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի կորուստներին, որոնց թիվը փոքր չէ:

«Ստացվում է, Սևանից ջուր ենք վերցնում ու այն այնիմաստ կորցնում: Ամենահեշտը ձեռքը Սևանին գցելն է, մոռանում ենք, որ ջուր վերցնելով Սևանին ենք վնասում, ջահճացման գործընթացը հնարավոր է եղել կանխել ջրի մակարդակի բարձրացմամբ, հավելյալ ջուր վերցնելով՝ մենք նպաստում ենք ճահճացմանը», – հավելել է բնապահպանը:

Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել է, որ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել ջրամբարներում առկա ջրային պաշարների քանակի վերաբերյալ տվյալներ: Պարզ է դարձել, որ Հայաստանի ջրամբարները բավարար չափով չեն լցվել, և մտավախություն կա, որ կարող է խնդիրներ առաջանան ոռոգման համար: Ըստ այդմ՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ի մի բերել ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, ինչպես նաև 7-օրյա ժամկետում շարժական պոմպային սարքավորումների ձեռք բերման համար աշխատել ֆինանսների նախարարության հետ, ինչպես նաև մշակել այլ նախագծեր:

«Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին ասաց, որ այս պահին ջրամբարները լցված են 39%- ով, 2017-ին 47.3% էր, սիկ  2016-ին, երբ ջրառատ տարի էր՝ 58 % է եղել:

«Այսինքն՝ 19 տոկոսով պակաս ջուր ունենք, քան ցանկալի էր ունենայինք», – ասել է Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP