Աշոցքի Կոճոռ թաղամասի 164 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է տնակների սեփականաշնորհմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Աշոցքի Կոճոռ թաղամասի 164 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է տնակների սեփականաշնորհմամբ

14:46 05.09.2018

Աշոցքի հայտնի Կոճոռ թաղամասում, որը երկհարկանի տնակային շինություններից է բաղկացած, 164 ընտանիք է ապրում: Տնակները ժամանակին ռուս շինարարների համար էին կառուցվել, որոնք հետո քանդվելու էին, բայց դրանք ոչ թե քանդվեցին, այլ 2-րդ կյանք ստացան՝ Աշոցքի անօթևանների համար որպես բնակարան ծառայելով: Մարզի ցուրտ բնակավայրում այս տնակները ռեկորդային երկարակեցություն են գրանցել։ Բնակիչների մշտական նորոգումների շնորհիվ դրանք 30 տարի է՝ կանգուն են:

Շենքերի տանիքների ծածկն ու հատակը փտել են, նկուղներում էլ կոյուղատարներ չկան։ Տների սանհանգույցից ջուրը հոսում է նկուղ։ Արդեն քանի տարի է՝ կոյուղաջրերը ողողում են փայտե շինության հիմքերը։

Բնակիչների խոսքով՝«Վեոլիա ջուր» ընկերությունը հրաժարվել է սպասարկել այդ կառույցները: Աշոցքի համայնքապետարանն էլ տների սպասարկումը չի ստանձնում, փոխարենը տարիներ առաջ կազմակերպել է ժամանակավոր տնակների սեփականաշնորհումը։ Բնակիչներն են հաստատում, որ 2005 թվականին իրենց ստիպել են տները սեփականաշնորհել: Փայտաշեն այս կառույցներն արդեն փաստաթղթային ձևակերպումներով Ժամանակավոր շինություն էլ չեն: Տնակների հարկադիր սեփականաշնորհմամբ փակված է համարվել 164 ընտանիքի անօթևանության խնդիրը։

Այս ընտանիքների բնակապահովման հարցը համայնքի հնգամյա զարգացման ծրագիր է ընդգրկվել։ Ըստ այդմ՝ այս տարվանից սկսած, մինչև 2021 թվականը, ամեն տարի 40 ընտանիք պետք է բնակարան ստանա: Բայց ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ դեռ կատարված չէ:

Աշոցքի համայնքապետի տեղակալ Կարեն Աբրեյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կա, բայց ֆինանսավորելու հնարավորություն համայնքային բյուջեն չունի, աջակցություն ակնկալում են պետական բյուջեից, այսինքն՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում խնդիրը զուտ ներառվել է, ինչպես մյուս համայնքային հիմնահարցերը, բայց առանց ֆինանսական ռեալ աղբյուրների։

Համայնքապետարանը կառավարությանն առաջարկել է նորոգել ու այդ ընտանիքներին հատկացնել նախկին դպրոցի շենքը, որի մի հատվածը մի քանի տարի առաջ տրամադրվել է 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին՝ որպես կացարան։ Նոր առաջարկը, սակայն, կառավարությունը մերժել է՝ ասելով, թե շենքը նախընտրելի է բիզնես նպատակների ծառայեցնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP