22:30 25.01.2024
Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 պատվիրակ լինեին, նրանցից 10-ը կողմ քվեարկեր, 9-ը՝ դեմ, որոշումը կհամարվեր ընդունված:
Այս դեպքում ԵԽԽՎ-ի 306 պատգամավորներից ընդամենը 86-ն է քվեարկությանը մասնակել: Նրանցից 76-ը կողմ է քվեարկել: Լա՞վ է, թե՞ վատ․ կարծում եմ՝ կարող էինք ակնկալել, որ ավելի շատ պատգամավորներ կգտնվեին, ովքեր իրենց մեջ կամք ու համարձակություն կունենային՝ իրերն իրենց անունով անվանելու և Ադրբեջանին անվանելու պետություն, որը խախտում է եվրոպական կանոնները, ավանդույթներն ու իրեն դեստրուկտիվ է դրսևորում:
Փաստորեն 220 պատգամավոր այդ կամքը չգտան և որոշեցին, որ պարտադիր չէ նիստերի դահլիճում գտնվել քվեարկության ժամանակ: Դա ևս կեցվածք է, քաղաքական դրսևորում է, որը դժվար թե արժանի լինի դրական գնահատականի:
Դե իսկ լավ լուրն այն է, որ դեմ ընդամենը 10 պատգամավոր է քվեարկել, որն էլ, կարծում եմ, իսկապես մտահոգում է ադրբեջանցիներին: Ընդամենը 9 պատգամավոր եղել է թուրքական պատվիրակությունից և 1 պատգամավոր՝ Ալբանիայից: Այսինքն՝ ադրբեջանցիներին չեն սատարել անգամ նրանք, ովքեր կարծես, տրամաբանության համաձայն, պետք է, որ սատարեին, օրինակ՝ Բաքվում վստահ էին, որ հունգարացիները, սերբերը, ռումինացիները, վրացիները, ուկրաինացիները այս կամ այն չափով իրենց կսատարեն և կաջակցեն, իսկ նրանք բոլորը որոշեցին, որ չեն քվեարկելու, չեն մասնակցելու քվեարկությանը և նրանց մեծ մասն ընդհանրապես նիստերի դահլիճում չի եղել այդ պահին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Բաքվում սպասո՞ւմ էին այդպիսի արդյունքի. տարբեր կերպ է մեկնաբանվում ԵԽԽՎ նիստից առաջ ադրբեջանական կողմի տարածած հատարարությունը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...