Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործով 16 հատորանոց քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործով 16 հատորանոց քրգործ է հարուցվել

12:47 05.09.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ դատախազությանը տված տեղեկանքի և դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամներ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից  ավելի գումարներ:

Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:

Ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված  երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել էքննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

14:16 28.04.2025

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

14:10 28.04.2025

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

14:06 28.04.2025

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...

BACK_TO_TOP